Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Նալբանդյանը հանդիպումներ է ունենում Նյու Յորքում

Նալբանդյանը հանդիպումներ է ունենում Նյու Յորքում
27.09.2015 | 19:43

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլու հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ, կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունները, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը։ Նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հրատապ խնդիրների։ Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը։ Երկխոսությունը շարունակելու նպատակով Հայաստանի արտգործնախարարը Վրաստանի ԱԳՆ ղեկավարին հրավիրել է Երևան։
Նալբանդյանը հանդիպել է նաև Կոնգոյի արտգործնախարար Ժան-Կլոդ Գակոսոնիի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների համաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Էստոնիայի արտգործնախարար Մարինա Կալյուրանդի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խորացմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացմանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, նոր իրավական հենքի վերաբերյալ բանակցությունների մեկնարկի շուրջ։
Նույն օրը տեղի է ունեցել Նալբանդյանի և Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաֆարիի հանդիպումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Իրաքում կայունացման գործընթացի, Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարի, փոքրամասնությունների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ։ Իբրահիմ Ալ Ջաֆարին ներկայացրել է երկրում անվտանգության ապահովման ուղղությամբ Իրաքի իշխանությունների ջանքերը։

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ